Վթար Նորագավիթի կամրջի մոտ, վարորդի վիճակը ծանր է

Վթար Նորագավիթի կամրջի մոտ, վարորդի վիճակը ծանր է

Ապրիլի 17-ին, ժամը 22.51-ին ՀՀ ԱԻՆ-ն ահազանգ է ստացել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ Նորագավիթի կամրջի մոտ, տեղի է ունեցել վթար. անհարաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ բախվել են «Hyundai Higer» մակնիշի 4578S պ/հ (վարորդ՝ Ս. Խ.) և «Saba Saipa» մակնիշի 35 OT 412 պ/հ (վարորդ՝ 1990 թ. ծնված Ա. Ս.) ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Saba Saipa»-ի վարորդը և ուղևոր՝ 1983 թ. ծնված Ա. Ս.-ը դուրս են բերվել տեղի ուժերով: Փրկարարները վարորդին և ուղևորին մոտեցրել են շտաօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են «Saba Saipa» մակնիշի ավտոմեքենան: Տուժածները տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ վարորդի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ ուղևորինը` միջին ծանրության: