Վթար Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհին. վարորդը մահացել է

Վթար Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհին. վարորդը մահացել է

Ապրիլի 17-ի ուշ երեկոյան ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Մայակովսի-Ձորաղբյուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 



Պարզվել է, որ Մայակովսի-Ձորաղբյուր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Mitsubishi Pajero io» մակնիշի 26 UU 942 պ/հ (վարորդ` 1975 թ. ծնված Կ. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:



Փրկարարները ավտոմեքենաից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վարորդի դին, հոսանքազրել են ավտոմեքենան: