Ռուսաստանը Երկրորդ համաշխարհայինում չէր հաղթի առանց Ուկրաինայի. Պորոշենկո

Ռուսաստանը Երկրորդ համաշխարհայինում չէր հաղթի առանց Ուկրաինայի. Պորոշենկո

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, թե Ռուսաստանը Երկրորդ աշխարհամարտում չէր հաղթի, եթե չլիներ Ուկրաինան: Հայտարարությունն արվել է Կարմիր բանակի վետերանների հետ մայիսի 9-ի կապակցությամբ կազմակերպված նախատոնական հանդիպման ժամանակ: Ի դեպ, Պորոշենկոն նույնօրինակ հայտարարություն էր արել նաև անցյալ տարվա մայիսի 9-ին` հավելելով, թե ոչ ոք իրավունք չունի սեփականաշնորհել այդ մեծ հաղթանակը:



Ուկրաինացիների վճռորոշ մասնակցության հերքումը նա համարել է լկտիություն` ակնարկն ուղղելով, ըստ ամենայնի, Ռուսաստանի կողմը: Նրա համառ հայտարարությունները, իհարկե, հանդիսանում են անմիջական արձագանքը Վլադիմիր Պուտինի` 2010թ-ին ասված խոսքերի, թե` Ռուսաստանը նացիստական Գերմանիային կհաղթեր նաև առանց Ուկրաինայի մասնակցության: