Շոգեքարշը հարվածել է «Մերսեդես»-ին.կա վիրավոր

Շոգեքարշը հարվածել է «Մերսեդես»-ին.կա վիրավոր

Մայիսի 20-ին ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 10.30-ի սահմաններում Դալարիկ գյուղի կայարանից Բաղրամյանի հացամթերքների գործարան տանող երկաթգծի հատվածում, նույն գործարանին պատկանող շոգեքարշը հարվածել է 64-ամյա Նվեր Կ.-ի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային:



Վթարի հետեւանքով ուղեւոր Սուրիկ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:



ՀՀ ՔԿ Արմավիրի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:



ՀՀ ոստիկանություն