Փոխնախարարների ճոխ ընթրիքը (ֆոտո)

Փոխնախարարների ճոխ ընթրիքը (ֆոտո)

Հավանաբար սպասվող օպտիմալացման ահն էր փոխնախարարներին ստիպել «ճոխ ընթրիքի» սեղանի շուրջ լավ ժամանակ անցկացնել Կասկադի հայտնի «Պաուլաներ» գարեջրատանը: Գարեջուրը, գրիլ արած բավարական նրբերշիկները մի սեղանի շուրջ էին հավաքել Գյուղատնտեսության փոխնախարարներ Ռոբերտ Մակարյանին, Արմեն Հարությունյանին, ԱԻՆ փոխնախարար Դավիթ Կարապետյանին, Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանին, էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանին, Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանին, Առողջապահության փոխնախարար Գագիկ Միրիջանյանին, Բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանին: Փոխնախարարական հավաքույթի «օնլայն հեռարձակումը» ապահովում էր Գալուստ Սահակյանի խորհրդականը՝ Վրույր Փենեսյանը: Փաստորեն՝ մինչ նախարարները աշխատում են օպտիմալացման ուղղությամբ եւ պայքարում կոռուպցիայի դեմ, փոխնախարարները «ճոխ ուժինի» մեջ են թոթափում ապագա գործազուրկի վիշտը կամ էլ գուցե մտմտում ապագայի պլանների ուղղությամբ: