«ՀայԱրտ» համույթի երեխաներին, նրանց ծնողներին և մանկավարժներին Բաթումից ավտոբուսով տեղափոխում են Երևան

«ՀայԱրտ» համույթի երեխաներին, նրանց ծնողներին և մանկավարժներին Բաթումից ավտոբուսով տեղափոխում են Երևան

Մեր տեղեկություններով՝ ՌԴ Սոչի քաղաքում «Սոչի. Արվեստ. Խաղաղություն» միջազգային փառատոնին մասնակցած «ՀայԱրտ» համույթի 25 երեխաները, 48 ծնողները և մանկավարժները, ովքեր Լարսում տեղի ունեցած սողանքի հետևանքով մնացել էին Սոչիում, այսօր վերադառնում են Երևան։



Երեկ՝ ժամը 19:00-ին, Սոչիից լաստանավով նրանք ուղևորվել են Բաթում։ Այնտեղից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը՝ նախարարի հանձնարարությամբ, երեխաներին, նրանց ծնողներին և մանկավարժներին ավտոբուսով արդեն տեղափոխում է Երևան։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից տեղեկացանք նաև, որ նմանօրինակ մեկ այլ խումբ էլ հյուրախաղերով գտնվում է Աբխազիայում: Խումբը, սակայն, առայժմ չի ավարտել իր ելույթները, բայց երբ ավարտի, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը կզբաղվի նաև նրանց վերադարձի հարցերով: