Հայաստան կտեղափոխվի Լարսի անցակետի փակման պատճառով մուտքի հնարավորությունից զրկված 156 քաղաքացի

Հայաստան կտեղափոխվի Լարսի անցակետի փակման պատճառով մուտքի հնարավորությունից զրկված 156 քաղաքացի

ՀՀ ԱԻՆ-ն այսօր տեղեկացրել է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կկատարի ՌԴ ԱԻ նախարարության ինքնաթիռը, որը 3 չվերթով Հայաստան կտեղափոխի Լարսի անցակետի փակման հետևանքով Հայաստան մուտք գործելու հնարավորությունից զրկված ՀՀ 156 քաղաքացիների:



«Զվարթնոց» օդանավակայանում կաշխատեն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ արձագանքման խումբը, բժշկական ծառայության, հոգեբանական ծառայության և լրատվական ծառայության ներկայացուցիչները: