Սյունիքում ողբերգական վթարի հետեւանքով զոհվածները ամուսիններ են ու նրանց 1-ամյա երեխան

Սյունիքում ողբերգական վթարի հետեւանքով զոհվածները ամուսիններ են ու նրանց  1-ամյա երեխան

Այսօր առավոտյան Սյունիքի մարզի Սյունիք գյուղի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացածներից 3-ը նույն մարզի Շիկահող գյուղ բնակիչներ էին: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց գյուղապետ Ժիրայր Պատվականյանը՝ նշելով, որ մահացածները ամուսիններ են՝ 24-ամյա Ռուբեն Ավագյանը եւ 23-ամյա Սոնա Ջավադյանը, իսկ երրորդն էլ նրանց երեխան՝ 1-ամյա Լիկա Ավագյանը:  Գյուղապետը նաև նշեց, որ իրեն հասած լուրերի համաձայն ՝«Toyota Camry»-ի վարորդը բարձր արագությամբ է վարել մեքենան, ինչի հետևանքով հայտնվել է «Կամազ» մակնիշի բեռնատարի տակ: Տեղի ունեցած ավտովթարից մահացել է նաեւ Երեւանի բնակիչ 24-ամյա Մուշեղ Մարջանյանը, Իննա Միքայելյանը եւ 23-ամյա Արտակ Ոսկանյանը: Մեր տեղեկություններով՝ 12-ամյա Իննա Միքայելյանը զոհված ընտանիքի բարեկամներից է: «ԿԱՄազ»-ը վարել է Սիսիան քաղաքի բնակիչ, 47-ամյա Դավիթ Սամվելյանը: 



Հիշեցնենք, որ այսօր` հուլիսի 4-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի բախվել էին Toyota Camry մակնիշի 01 DZ 022 և Кaмаз մակնիշի 250 ՏՍ 54 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով մահացել էին  6 հոգի՝ 3 տղա, 2 աղջիկ և 1 երեխա մահացել են: