Քրեակատարողական վարչությունում խառնվել են իրար

Քրեակատարողական վարչությունում խառնվել են իրար

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔԿՀ վարչության պետ Արթուր Օսիկյանը չի ցանկանում դատապարտյալ Քրիստինե Պետրոսյանին հոր հոգեհանգստի և հուղարկավորությանը արարողություններին մասնակցելու հնարավորություն տալ, երեք օրով ազատելով նրան «Աբովյան» ՔԿՀ-ից։ Մինչդեռ ոչ ծանր հանցանքների համար դատապարտվածներին օրենքը տալիս է այդ հնարավորությունը։ Այսօր առավոտից դատապարտյալ կնոջ քույրը՝ Սուսաննա Պետրոսյանը, սպասում էր վարչության շենքի մոտ, Արշակունյաց պողոտայում, որ քրոջը պետք է բերեն։ Սակայն նրան ասել էին, որ քրոջը կարող են բաց թողել ընդամենը երկու ժամով։ Դատապարտյալի քույրը դիմել էր նաև ՄԻՊ գրասենյակ։ ՄԻՊ խոսնակ Զոհրապ Եգանյանը, քիչ առաջ արձագանքել է «Հրապարակի» ահազանգին։ «Hraparak.am լրատվական կայքից ստացված տեղեկատվության հիման վրա` ՄԻՊ աշխատակիցները ԱՆ Քրեակատարողական վարչության հետ քննարկել են «Աբովյան» ՔԿՀ դատապարտյալ Ք.Պ.-ին հոր հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողությանը մասնակցելու հարցը: Քրեակատարողական վարչությունից Պաշտպանի ներկայացուցիչներին տեղեկացրել են, որ առկա է դատապարտյալի՝ ՔԿՀ-ից կարճաժամկետ մեկնման որոշումը: ՄԻՊ ներկայացուցիչները բարձարացրել եւ այժմ քննարկում են ժամաքանակի ավելացման հարցը», - հաղորդեց խոսնակը