Դավիթ Սանասարյանին հիվանդանոցից փորձել են բերման ենթարկել․ նա ուշագնաց է եղել և տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք

Դավիթ Սանասարյանին հիվանդանոցից փորձել են բերման ենթարկել․ նա ուշագնաց է եղել և տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք

Այս պահին «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում են գտնվում ինչպես Սարի թաղի ցույցին մասնակցած տարբեր ակտիվիստներ, այնպես էլ լրագրողներ։ «Ժառանգություն» կուսակցության խոսնակ, ակտիվիստ Դավիթ Սանասարյանն ու նրա հայրը նույնպես այնտեղ են։ Սանասարյանը լուրջ վնասվածք չի ստացել, փոխարենը ոստիկանների նետած պայթուցիկ նյութերից վնասվել է նրա հոր արմունկը։



Քիչ առաջ տեղեկացանք, որ Դավիթ Սանասարյանին, երբ գտնվում էր հոր հիվանդասենյակում, մի քանի հոգի՝ ըստ երևույթին քաղաքացիական հագուստով ոստիկաններ, փորձել են բերման ենթարկել՝ ասելով, թե խոսելու բան կա։ Դավիթն ասել է, թե ծանուցում կուղարկեն, նոր կներկայանա ոստիկանական բաժանմունք՝ զրուցելու։ Բայց նրանք չեն լսել։



«Ազատության» լրագրողն ականատես է եղել, թե ինչպես էին Դավիթ Սանասարյանին մի քանի հոգի թևերից բռնած քաշ տալիս միջանցքով։ Մայրը կախվել էր որդու թևից, թույլ չէր տալիս, որ նրան տանեին։ Այնուհետև Դավիթն ուշագնաց է եղել, և նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ Այս պահի դրությամբ Դավիթից նոր տեղեկություն չկա։