17-ամյա Սայաթի աչքը հեռացրին

17-ամյա Սայաթի աչքը հեռացրին

Սարի թաղում երեկ գիշերը ոստիկանական ուժերի կիրառած պայթուցիկ սարքերի ու նրանց կողմից իրականացված ծեծուջարդի արդյունքում, ի թիվս տանսյակ քաղաքացիների, ծանր վնասվածք էր ստացել 17-ամյա մի երիտասարդ՝ Սայաթ Հարությունյան անունով։ Նա Վարդենիս քաղաքացի է։ Լրջորեն վնասվել էր Սայաթի ձախ աչքը։ Նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, որտեղ շտապ վիրահատության են ենթարկել։ Քիչ առաջ պարզ դարձավ, որ Սայաթի աչքը հեռացրել են։



Սայաթի Հովհաննիսյանի հետ շտապօգնության նույն մեքենայով հիվանդանոց է տեղափոխվել նաև հայտնի ակտիվիստ Դավիթ Սանասարյանը։ Վերջինս հիվանդանոցում կորցրել է գիտակցությունը, երբ նրան հոր պալատից փորձել են բերման ենթարկել, որից հետո և տեղափոխվել է ըստ երևույթին վերակենդանացման բաժանմունք։ Տևական ժամանակ նրանից տեղեկություն չկար, գիտակցության գալով՝ Դավիթը հասցրել է միայն ասել, որ իրեն տանում են, թե ուր, պարզ չէ։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ նրան տեղափոխել են ոչ թե վերակենդանացման բաժանմունք, այլ ոստիկանական բաժանմունք։