Եթե նորից տեսնեմ ժողովուրդը տարերային վիճակում է, ես էլի կբարձրանամ հարթակ. Եղիշե Պետրոսյան

Եթե նորից տեսնեմ ժողովուրդը տարերային վիճակում է, ես էլի կբարձրանամ հարթակ. Եղիշե Պետրոսյան

«Քաղաքացիական ակտիվությունն իհարկե միշտ էլ իմ մոտ կպահպանվի».- համոզված է երաժիշտ Եղիշե Պետրոսյանը: Ինչպես երեկ տեղեկացանք, «Նախաքննական մարմնի որոշմամբ դադարեցվել է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ կասկածվող Եղիշե Պետրոսյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը` նրա գործողություններում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Նրան ազատ են արձակել:



Նշենք, որ Եղիշե Պետրոսյանին առողջական խնդիրների պատճառով չէին էլ հասցրել կալանավայր տանել, վերջինս գտնվում էր նախակաթվածային իրավիճակում: Hraparak.am-ի հետ զրույցում Եղիշե Պետրոսյանը նշեց, որ թեպետ հիմա արդեն իր առողջականը համեմատաբար ավելի լավ է, սակայն շարունակում է գտնվել հիվանդանոցում: Հետաքրքրվեցինք, արդյոք կազդուրվելուց հետո նորից կիմանա՞ պայքարին. «Եթե նորից տեսնեմ, որ ժողովուրդը տարերային վիճակում է, ես էլի կբարձրանամ հարթակ, եթե կզգամ, որ ժողովուրդը լավ ինքնակազմակերպվում է, ես ուղղակի կլինեմ ժողովրդի մեջ».- ասաց Եղիշե Պետրոսյանը, ով նշեց, որ հետևում է Ազատության հրապարակում տեղի ունեցող ամենօրյա հավաքներին. «Ես կարծում եմ, որ այս պայքարը հաղթանակով է հանգուցալուծվելու»:



Նշենք,որ Եղիշե Պետրոսյանը «Սասնա ծռերին» աջակցող «Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի» անդամ է, ակտիվորեն մասնակցում էր վերջին օրերի բողոքի ակցիաներին: Վերջին մի քանի օրերին նրան ազատ արձակելու կոչով են հանդես եկել շոու բիզնեսի մի քանի ներկայացուցիչներ, մասնավորապես՝ դերասանուհի Նազենի Հովհաննսիյանը, Ալլա Լեւոնյանը, Նադեժդա Սարգսյանը եւ այլք