Հրդեհ «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրի դիմաց

Հրդեհ «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրի դիմաց

Օգոստոսի 7-8-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:



Մասնավորապես՝ Երևանի Արարատյան փողոցում այրվել է մոտ 1500 քմ խոտածածկ տարածք, Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 50/7 շենքի մոտակայքում՝ մոտ 800 քմ, Աճառյան փողոցի թիվ 39 շենքի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Արզումանյան փողոցի թիվ 8 հասցեում գտնվող թիվ 118 դպրոցի մոտակայքում՝ մոտ 500 քմ խոտածածկ տարածք:



Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրի դիմաց, այրվում է մոտ 2000 քմ խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Երկրաբանների փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի գերեզմանատան տարածքում՝ մոտ 12 հա, Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի 18-րդ փողոցում՝ մոտ 15 հակ անասնակեր, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ մոտ 6 հա, Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կմ-ին՝ Արզնիի մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Սյունիքի մարզի Նորավան գյուղում՝ 4 հա, Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ մոտ 1000 քմ, Արարատի մարզի Վեդի քաղաքի գերեզմանատանը՝ 5000 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ մոտ 4 հա խոտածածկ տարածք:



Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: