Վթար Ուրցաձոր-Վեդի ավտոճանապարհին. տուժածները հոսպիտալացվել են

Վթար Ուրցաձոր-Վեդի ավտոճանապարհին. տուժածները հոսպիտալացվել են

ՀՀ ԱԻՆ տեղեկացնում է՝ օգոստոսի 8-ին, ժամը 00.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ուրցաձոր-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ Վեդի-Ուրցաձոր ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «ВАЗ-2106 » մակնիշի և «ЗИЛ» մակնիշի ավտոմեքենանները:



Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1960 թ. ծնված Ս. Ն.-ը և 1969 թ.ծնված Ս. Գ.-ը տեղափոխվել են Վեդի քաղաքի ԲԿ, իսկ 1969 թ. ծնված Ա. Կ.-ը՝ «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ ուղևորներինը՝ բավարար:



Հրշեջ-փրկարարները փակել են «ВАЗ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի մաքրման աշխատանքներ: