Ալեք Ենիգոմշյանը քիչ անց ազատության մեջ կլինի

Ալեք Ենիգոմշյանը քիչ անց ազատության մեջ կլինի

20-25 րոպեից ԱՍԱԼԱ-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանը Արմավիրի ՔԿՀ-ից ազատ կարձակվի: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Փաստաբանից հետաքրքրվեցինք՝ արդյոք Ենիգոմշյանը դուրս գալուց հետո ասուլիսով հանդես կգա, պատասխանեց, որ ազատ արձակվելուց հետո կորոշվի, հիմա ոչինչ չի կարող ասել:



Նշենք, որ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքը, հարակից շինությունները զավթելու ու պահելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 08.08.2016թ. որոշում է կայացվել մեղադրյալ Արա Ալեքսանդր Կումշոյանի /Ալեք Ենիգոմշյան/ նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին՝ մեղադրյալին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու պատճառաբանությամբ:



Հիշեցնենք, որ Ալեք Ենիգոմշյանը ձերբակալվել է հուլիսի 27-ին: Նա կասկածվում է զինված խմբին օժանդակելու մեջ: