Ես հավատում եմ մարդկանց և մեր ժողովուրդներին

Ես հավատում եմ մարդկանց և մեր ժողովուրդներին

Մենք ձևավորվում ենք մեր մտքերից:
Մենք դառնում ենք այն ինչ մտածում ենք:



Լսելով Վ.Ժիրինովսկու հայտարարությունը, որ «թքեց» մեզ և մեր երկրի վրա, մտածում էի, որ նա լուրջ մարդ չէ և նրա նմաններին չարժե պատասխանել: Մանավանդ առջևում ՌԴ Պետդումաի ընտրություններն են… ընկած վարկանիշի բարձացման, ընտրողներին գրավելու հարցեր կան… Սակայն ոչ մի կերպ այդ «ցավը» չէի կարողանում մոռանալ մանավանդ այսօր Աշխարհում տիրող բարդի իրավիճակում սպասվող տարբեր մարտահրավերներին: Երբ մեր կյանքի ամեն օրը լի է տարբեր արյունահեղություններով, պատերազմներով և նույնիսկ ցեղասպանություններով: Մանավանդ, որ այդ «անլուրջ» մարդը Ռուսաստանի նման պետության Լիբերալ-Դիմոկատրական կուսակցության առաջնորդն է: Որը ժամանակին բազմիցս սպառնացել է Թուրքիային, հայկական և քրդական զորամիավորումներով և պետությունների ստեղծմամբ: Բայց երևում է՝ Ժիրինովսկին հայտնվել է քաղաքական կյանքի լուսանցքի վերջում, եկել է նրան դեն նետելու ժամանակը, որի համար նա ինչ-որ բան պետք է անի…



Մենք քաջ գիտենք Ժիրինովսկու ով լինելը, ուղղակի ցավալի է, որ այն կարող է ուշադրության արժանանալ: Չէ որ նա կուսակցության լիդեր է Պետդումայի պատգամավոր: Հայաստանը թեկուզ քարե երկիր է, այն հայ ժողովրդի բնօրրան է: Հայերն այնտեղ ոչ երկվոր են, ոչ էլ անցվոր: Հայ հինավուրց ժողովուրդը եղել է, կա և կլինի: Հայ ժողովուրդը կլինի հավերժ՝ ապրելու և արարելու համար: Մնում է Ժիրինովսկու ցնդաբանական հոխորտանքը չդառնա արժեք և արժևորվի որևէ մեկի կողմից: Հավատացած եմ, որ Ռուսաստանի և Հայաստանի քաղաքական և դիվանագիտական հարաբերությունները կորոշեն այդ պետությունների ժողովուրդները և ոչ թե Ժիրինովսկու նման ցնդաբանները: Հայ-ռուս ժողովուրդների բարեկամության վրա երբեք չի անդրադառնա Ժիրինովսկու նման «ժուլիկների» խոսքը: Բայց վիրավորանքը լուրջ եմ ընդունում, և հանուն հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության և եղբայրության մենք բոլորս պետք է արձագանքենք և «իր տեղը դնենք Ժիրինովսկու նմաններին»: Քանզի այդ է պահանջում մեր երկրների բարեկամական և ռազմավարական հարաբերությունների առողջ տրամաբանությունը:



«Հարգելի» Ժիրինովսկի, անգամ իմաստունը կարող է հիմարանալ, եթե չկատարելագործվի:



«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան



Ք. Երևան Արշակունյանց 07.08.2016թ.
2ա 5-րդ հարկ 511 սենյակ
Հեռ.077-46-71-76