Դավիթ Սանասարյանի առողջական վիճակը օրեցօր վատանում է. նամակ ՀՀ գլխավոր դատախազին

Դավիթ Սանասարյանի առողջական վիճակը օրեցօր վատանում է. նամակ ՀՀ գլխավոր դատախազին

«ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանի պաշտպանությամբ հանդես եկող նախաձեռնության նամակը ՀՀ Գլխավոր Դատախազին:



«Ինչպես գիտեք, հուլիսի 30-ին ապօրինի ձերբակալված Դավիթ Սանասարյանի առողջական վիճակը գնալով վատանում է: Նա ունի երիկամների խնդիր, և մեզի մեջ արյան քանակը գնալով ավելանում է: Խնդրում ենք բոլորիդ միջամտել, որպեսզի նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվի, և նա ազատ արձակվի, որպեսզի Դավիթը, մինչ դատական վարույթը սկսելը, կարողանա համապատասխան բժշկական հետազոտություն անցնել և պատշաճ բուժում ստանալ: Փաստաբանի դիմումները մերժվել են: Խնդրում ենք Ձեզ, որպեսզի դուք այս գործում Ձեր մասնակցությունն ու միջամտությունն ունենաք: Տեղեկացնում ենք, որ Դավիթ Սանասարյանը հուլիսի 30-ի ապօրինի ձերբակալումից մինչ օրս որևէ բժշկական զննություն չի անցել: Ձեզ դիմում է «Դավիթ Սանասարյան» նախաձեռնությունը` մոտ 3000 անդամներով, որը շուտով Դավիթի գործի բոլոր մանրամասները կուղարկի 4 միջազգային մարդու իրավունքների կազմակերպություններ: Իսկ մինչ այդ խնդրում ենք Ձեր մասնակցությունն ու ներդրումն ունենալ այս գործում: Խնդրում ենք կարդալ ստորև բերված կարևոր ինֆորմացիան` Միջազգային օրենքը և Ժնևում գործող միջազգային փաստաբանի տեսակետը Դավիթ Սանասարյանի ապօրինի կալանքի մասին` «Մինչդատական կալանքը պետք է դիտարկել որպես վերջին միջոց: Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին Միջազգային դաշնագրի (ՔՔԻՄԴ) հոդված 9(3)-ում, որին Հայաստանը մաս է կազմում, նշված է, որ «չպետք է համընդհանուր կանոն լինի այն, որ դատավարությանը սպասելիս անձին պետք է կալանավորվել: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն հստակորեն նշում է, որ պետք է կիրառել գրավի մեթոդը, բացառությամբ այն դեպքերի, երբ կա հավանականություն, որ մեղադրյալը կարող է դիմել փախուստի, կամ կա ռիսկ ապացույցները ոչնչացնելու կամ ազդեցություն ունենալու վկաների վրա»: Հաշվի առնելով այն աննշան ու ոչ վտանգավոր բնույթի միջադեպը, որն անհիմն է ձերբակալության համար, պարոն Սանասարյանը պետք է ազատ արձակվի մինչև գործի քննությունը: Հաշվի առնելով, որ պ-ն Սանասարյանն ունի լուրջ առողջական խնդիրներ, նրան անհրաժեշտ է անհապաղ բժշկական հետազոտություն և համապատասխան բուժում: Պ-ն Սանասարյանի երկամսյա կալանավորումը միջազգային չափանիշներով պարտադրված լուրջ սահմանափակում է, լիովին անհիմն և անհամաչափ գործողություն` հաշվի առնելով իրական ռիսկի բացակայությունն այս գործի քննության համար: Պ-ն Սանասարյանը քաղաքական ընդդիմադիր խմբի անդամ է` իր խաղաղ քաղաքական համոզմունքներով: Որպես Ավագանու անդամ, լինելով համայնքի անբաժան մաս, պ-ն Սանասարյանն ունի նաև հանրային կարևոր պարտականություններ: Նրա նկատմամբ պարտադրված խափանման միջոցը նախատեսում է միջամտություն` ի պաշտպանություն նրա իրավունքի` մտքի, արտահայտման և գործունեության ազատության, ինչպես նշված է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին Միջազգային դաշնագրում (ՔՔԻՄԴ)»: Եթե Դավիթ Սանասարյանի գործով մանրամասներ հետաքրքրեն, անպայման դիմեք մեզ, խնդրում ենք»:



Նախաձեռնության ֆեյսբուքյան էջն է` https://www.facebook.com/groups/1835019963385830/



Սպասում ենք Ձեր արձագանքներին: