«Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի բաց նամակը` ուղղված ոստիկանների մայրերին, քույրերին և կանանց

«Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի բաց նամակը` ուղղված ոստիկանների մայրերին, քույրերին և կանանց

Սիրելի մայրեր, քույրեր և ոստիկանների կանայք,



Սկսած անկախությունից, Հայաստանի ոստիկանական ուժերը շատ կարևոր մի մասն են կազմել Հայաստանի ապահովության համար և եղել են ներքին կայունության երաշխավորը: Ոստիկանությունը կարևոր ինստիտուցիոնալ կառույց է, որը խստորեն պետք է հետևի օրենքի գերակայությանը և դրա ճիշտ օգտագործմանը: Դրա կարևոր դերակատարություններից և պարտականություններից է ապահովել քաղաքացիների անվտանգությունը և պաշտպանել նրանց իրավունքները:



Մենք լավ հիշում ենք, որ 1989 թվականին անկախության համար ցույցերի ժամանակ ոստիկանությունը հասրակաության անբաժանելի մասն էր կազմում:
Մենք ճանաչում ենք շատ որդիների, ովքեր ջանասիրաբար կատարում էին իրենց պարտականությունները և ապահովում էին մեր երկրի քաղաքացիներին անհրաժեշտ անվտանգությամբ:



Դժբախտաբար այս օրերին և անցած տարիների ընթացքում Ձեր զավակները, որոնց դուք դաստիարակել եք այնպես, որպեսի նրանք հպարտանան իրենց հայրենիքով, մասնակցում են ստորացուցիչ բռնությամբ իրականացվող գործերի, վախեցնում և ահաբեկում են բնակչությանը, կանանց և երեխաներին: Պաշտպան լինելու փոխարեն նրանք վտանգ են ներկայացնում մեր հասարակության համար:
Շատ երիտասարդ աղջիկներ, որոնք Ձեր դստեր և քույրերի տարիքին են, դաժանաբար ծեծվել են ոստիկանության կողմից: Կան շատ լուսանկարներ և տեսանյութեր, որոնք ապացուցում են սա: Շատ կանայք, ովքեր իրենց մայրերի տարիքին են, ապօրինաբար բերման են ենթարկվել և նրանց վախեցրել են: Մարդկանց սահմանադրական իրավունքը ապահովելու և նրանց պաշտպանելու փոխարեն ՝ նրանք վախեցնում և անհանգստացնում են մարդկանց: Նույնիսկ նրանք ապօրինաբար ներխուժում են մարդկանց տներ, վախեցնում երեխանեին, կանանց և բռնի ուժ են կիրառում նրանց նկատմամբ: Նրանք կոպիտ ձևով խախտում են Հայաստանում մարդու իրավունքները և նրանց քայլերը տանում են երկրում ապակայունացման:
Բռնություն է գործադրվել լրագրողների նկատմամբ նույնպես: Այցելելով այս կայքը՝ դուք կարող եք գտնել դրա ապացույցը:



web.facebook.com/azatutyun/videos/vb.141126305932755/1224795007565874/?type=2&theater



Սա մեկ այլ տեսանյութ է, որն ապացուցում է, որ բախումների պատճառով 17-ամյա պատանին կորցրել է իր աչքը:



www.a1plus.am/1477329.html, lurer.com/?p=229932&l=am



Ոստիկանությունը օգտագործեց հատուկ միջոցներ Սարի թաղում և Խորենացի փողոցում: Ներկայացնում ենք տեսանյութեր, որոնք ապացուցում են, թե ինչպես ոստիկանությունը օգտագործեց արցունքաբեր գազ և խլացնող նռնակներ մարդկանց ցրելու համար:



web.facebook.com/azatutyun/videos/vb.141126305932755/1224891334222908/?type=2&theater
web.facebook.com/azatutyun/videos/vb.141126305932755/1224850320893676/?type=2&theater
www.youtube.com/watch?v=btGpF-KobYE



Սարի թաղի ահաբեկված բնակիչները:



https://www.youtube.com/watch?v=asuBmIhROIA
https://www.youtube.com/watch?v=SRwUMK-fTPI
https://www.youtube.com/watch?v=ZVdsLs0UJfQ



Սերգեյ և Արեգ Կյուրյեղյանների մայրը՝ Նվարդ Բիլյանը նույնպես բերման է ենթարկվել: Նրա որդիները՝ Սերգեյ և Արեգ Կյուրյեղյանները «Սասնա ծռերի» անդամներից են: Տեսանյութում Նվարդ Բիլյանը մանրամասնում է, թե ինչպես ոստիկանները նրան պերման են ենթարկում:



www.youtube.com/watch?v=F3Zyr8FXZVs



Մենք ապրում ենք բաց տարածքում և մենք համոզված ենք, որ այն տեղեկությունը, որ մենք ներկայացրեցինք ծանոթ է Ձեզ:



Հայկական ընտանիքում ինչպես նաև աշխարհի այլ երկրների ընտանքիներում մայրերը մեծացնում և կրթում են իրենց երեխաներին համապատասխան իրենց ավանդույթների և ազգային մշակույթի: Մայրերն ունեն ամենաբարձր ազդեցությունը իրենց երեխաներին կրթելու գործում: Նրանք իրենց երեխաներին սովորեցնում են սիրել և ծառայլ, և ոչ թե սպանել և ծեծել:



Մենք համոզված ենք, որ դուք չէիք ցանկանա տեսնել, թե ինչպես են Ձեր երեխաները ստորացվում և արհամարվում հասարակության կողմից: Ո՛չ դուք, և ո՛չ էլ նրանց երեխաները չեն ցանկանան ամաչել նրանցից: Դուք չէիք ցանկանա, որ նրանք մեծանան մի հասարակության մեջ, որը լի է բռնությամբ: Ես համոզված եմ, դուք չէիք ցանկանա ամաչել Ձեր ընկերներից, բարեկամներից և հարևաններից՝ Ձեր որդիների, եղբայրների և ամուսինների պահվածքի պատճառով:



Նրանք պետք է ծառայեն իրենց երկրին և օրենքին, այլ ոչ թե իրենց ղեկավարների ստորացնող հրամաններին: Նրանք ո՛չ ստրուկներ են, ո՛չ էլ ստրկամիտ: Նրանք կարող են վերջ դնել բռնությանը և այստեղ Ձեր ազդեցությունը կարևոր է: Մենք ոչ մի կերպ չենք խրախուսում որպեսզի Ձեր զավակները լքեն բանակը առանց իրենց պարտականությունները իրագործելու:



Կատարեք Ձեր մայրական պարտականությունը, կառուցեք երկիր առանց բռնության և օգտագործեք Ձեր ազդեցություն ունենալու հնարավորությունը հասարակության մեջ Ձեր զավակներին հպարտ և հարգված մարդ դարձնելու համար: