Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 370 կրակոց

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 370 կրակոց

ԼՂՀ ՊՆ փոխանցմամբ՝ օգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 370 կրակոց:



ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: