«Ժողովուրդ». Ինչ անում՝ ժողովրդի համար են անում

«Ժողովուրդ». Ինչ անում՝ ժողովրդի համար են անում

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Երեւան-Էջմիածին մայրուղու հարեւանությամբ` «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում, պատրաստվում է գյուղատնտեսական մթերքների շուկա բացել: Այս տեղեկությունը «Ժողովուրդ»-ը փորձեց ճշտել Առաքել Մովսիսյանից: Վերջինս մեզ հետ զրույցում չհերքեց այդ լուրերը: «Ես չեմ կառուցում, բայց իմ գլխավորությամբ են կառուցում, որ մեր տարածաշրջանի ժողովուրդը առանց գումարի մտնի այդ շուկայի մեջ, ապահով պայմաններում վաճառի, վատ բան եմ անո՞ւմ: Ես չկամ, բայց ասել եմ՝ եթե դնելու եք, ուրեմն ժողովրդին պետք է ձրի մտցնեք ներս: Դրսից եկել են, ուղղակի ես առել եմ այդ հողերը, Մոսկվայից բարերար է, Ռուբեն Մանուկյանն է»,- պատմեց Առաքել Մովսիսյանը: Մի խոսքով, մարդիկ գումար են ներդնում, բիզնես են հիմնում, որպեսզի եկամուտ ստանան, բայց ձեռքի հետ էլ հասցնում են բարերար դառնալ: Հանուն ժողովրդի են որոշել գումար վաստակել, իրենց համար չեն անում»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: