«Ժողովուրդ». Համաներման սպասումով

«Ժողովուրդ». Համաներման սպասումով

«Ժողովուրդը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ նախագահի նստավայրում քննարկումներ են կազմակերպվել Անկախության 25-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու նախագծի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են դատաիրավական համակարգի ներկայացուցիչները: Նախագիծը, կարելի է ասել, գրեթե պատրաստ է, եւ այդ քննարկման ընթացքում վերջին ճշգրտումներն են իրականացվել: Մեր տեղեկություններով՝ համաներման նախագծի մշակումը նախատեսվում է ավարտել մինչեւ ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկը` սեպտեմբերի 12-ը: Այս տեսանկյունից ուշագրավ է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակը: Հնարավոր համաներման մասին լուրերի տարածվելուց հետո դատապարտյալները ամեն կերպ ձգտում են խախտում թույլ չտալ, որպեսզի համաներմամբ նախատեսվող պատժի մեղմացումից չզրկվեն: Նախագահական նստավայրից համաներման շուրջ քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ մեկնաբանություն ստանալու «Ժողովուրդ»-ի բոլոր փորձերն ապարդյուն անցան. հեռախոսազանգերին չպատասխանեցին»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: