«Ժողովուրդ». Իսկ փակվող դպրոցների մասին պաշտոնական մարմինները համեստորեն լռում են

«Ժողովուրդ». Իսկ փակվող դպրոցների մասին պաշտոնական մարմինները համեստորեն լռում են

«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանի ուսումնական հաստատություններն այսօր վերստին կբացեն դռները իրենց սաների առջեւ: Մոտ 40 հազար երեխա այսօր առաջին անգամ դպրոց կհաճախի Հայաստանում: Իսկ թե քանի դպրոց այլեւս իր դռները չի բացի աշակերտ չունենալու պատճառով, քանի գյուղ գեթ մեկ առաջին դասարանցի չի ունենա, այս մասին պաշտոնական մարմինները համեստորեն լռում են: Ճիշտ էլ անում են: Նրանք բոլորը ընդհանուր համակարգի մասն են կազմում, որի գործունեության արդյունքում էլ Հայաստանում մեկը մյուսի ետեւից դպրոցները փակվում են: Այդպիսի համայնքներից է ՀՀ Վայոց ձորի մարզի Փոռ համայնքը, որի դպրոցը փակվել է առաջին դասարանի աշակերտ չունենալու պատճառով: Մնացած աշակերտներն էլ հաճախելու են հարեւան գյուղի դպրոց: Սյունիքի մարզի Շրվենանց համայնքում եւս դպրոցը փակվել է, մինչդեռ տարիներ առաջ այս համայնքը 400 աշակերտ է ունեցել: Արմավիրի մարզի Կողբավան համայնքը մի քանի տարի է, ինչ դպրոց չունի: Շիրակի մարզի Լեռնագյուղն էլ 14 տարի է՝ ո՛չ աշակերտ ունի, ո՛չ դպրոց»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: