«Ժողովուրդ». Որ մեր մարզիկներն ամեն անգամ չհայտնվեն «որբի» կարգավիճակում

«Ժողովուրդ». Որ մեր մարզիկներն ամեն անգամ չհայտնվեն «որբի» կարգավիճակում

«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանի նկատմամբ կատարված անարդարությունը ոչ մեկի անտարբեր չթողեց. բարկացան ու արտասվեցին ոչ միայն հայերը: Բայց պետության գործառույթն իր քաղաքացիներին պաշտպանելն է, կլինեն նրանք մարզիկ, թե այլ մասնագիտության տեր: ՀԱՕԿ-ը եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը պետք է ամեն ինչ անեն, որ Հարությունյանի մենամարտի մրցավարները որակազրկվեն: Այդ դեպքում այլ մրցավարներ ձեռնպահ կմնան մեր մարզիկների նկատմամբ նման քայլ անելու մտքից անգամ: Հակառակ դեպքում մեր մարզիկները պարբերաբար կհայտնվեն «որբի» կարգավիճակում: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գեւորգ Ղազարյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ Միհրան Հարությունյանի մենամարտի մրցավարությունը բողոքարկելու մտքից իրենք չեն հրաժարվել: «Թիմը եկել է, շուտով խորհրդակցություն կարվի զուտ այդ առումով, եւ մեր քայլերը շատ հստակ կլինեն եւ շատ կոշտ: Վստահ ասում եմ՝ պետությունը կանգնած է մարզիկի կողքը»,- ասաց նախարարը»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: