«Ստվարաթղթե տանկով» հայտնի ակտիվիստին արգելում են երկրից դուրս գալ

«Ստվարաթղթե տանկով» հայտնի ակտիվիստին արգելում են երկրից դուրս գալ

«Հակահարված» արտ խմբի անդամ Արտակ Գևորգյանը, ով դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը իր սարքած ստվարաթղթե կանաչ տանկով ակցիա էր արել քաղաքում, տեղեկացնում է, որ իր տանկի գործով դատարանում արդարացվելուց հետո արդեն 2-րդ անգամ է՝ փորձում է գնալ Վրաստան, և սահմանին ԱԱԾ սահմանապահ աշխատակիցները իրեն ձերբակալում և տանում են Բագրատաշենի ոստիկանական բաժին՝ պաճառաբանելով, որ իր համար փակ են սահմանները: «09.09.2016թ.-ին, այսինքն՝ երեկ, սահմանից կապնվեցի ՄԻՊ-ի գրասենյակ, որտեղից ինձ փոխանցեցին, որ խնդիրը համակարգային է և իրենք ոչնչով չեն կարող օգնել: Նշեմ նաև, որ ես դատավորից և պետական մարմիններից ճշտել եմ, որ իմ վրայից սանկցիան հանած է, և ես հանգիստ կարող եմ հատել սահմանը»,- նշում է Արտակ Գևորգյանը,



Հիշեցնենք, որ նա մեղադրվում էր դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, ինչպես նաև՝ ուրիշի գույքը ոչնչացնելու մեջ: Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ակտիվիստ Արտակ Գևորգյանի գործով դատական նիստն ավարտվել էր արդարացման վճռով: