Հանրությունն ուզում է, որ Ծառուկյանը վերադառնա

Հանրությունն ուզում է, որ Ծառուկյանը վերադառնա

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արմեն Ավետիսյանը երեկ կտրուկ հերքեց, որ Ծառուկյանի եւ ԲՀԿ վերնախավի միջեւ հանդիպում է եղել։ «Ոչ, նման բան չի եղել»,-ասաց նա։



- Իսկ Գագիկ Ծառուկյանի վերադարձի հետ կապված խոսակցությունների մասին ի՞նչ կասեք։



- Դա մեր ցանկությունն է։



- Կուսակցականների՞ ցանկությունը։



- Միայն կուսակցականների չէ, հասարակության կարծիքն է նաեւ եւ ցանկությունը, որովհետեւ վերջերս ՏԻՄ ընտրությունների հանդիպումների ժամանակ բազմաթիվ կոչեր են եղել մեր հանրության կողմից։



- Իսկ Գագիկ Ծառուկյանի հետ խոսե՞լ եք այդ թեմայով, ինքն ուզո՞ւմ է վերադառնալ։



- Ոչ, չեմ խոսել։



- Նոյեմբերին կարծես թե ԲՀԿ-ի համագումարն է սպասվում․․․



- Դեռ որոշված չէ՝ լինելո՞ւ է համագումար, թե՞ ոչ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ