«Ժողովուրդ». Ժամանակը չէ՞, որ հայկական կողմը կոշտ հայտարարությամբ հանդես գա

«Ժողովուրդ». Ժամանակը չէ՞, որ հայկական կողմը կոշտ հայտարարությամբ հանդես գա

«Ժողովուրդը» գրում է. «Վերջին օրերին ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Ադրբեջանը նորից փորձում է սահմանին իրավիճակը ապակայունացնել: Ավելին` հակառակորդն արդեն կիրառում է ոչ միայն հրաձգային, այլեւ իր զինանոցում առկա պաշարից այլ զինատեսակներ: ԼՂՀ ՊՆ՝ երեկվա պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական զինուժը օգտագործել է ենթափողային նռնականետ, ականանետ:
Երեկվա լրահոսից տեղեկանում ենք նաեւ, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, քննարկել բանակաշինությանը վերաբերող խնդիրներ: Սրան զուգահեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանով՝ նոյեմբերի 12-18-ն Ադրբեջանի զինված ուժերում լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացվեն:
Արդյոք նոյեմբերյան ագրեսիայի կանխատեսումներն արժանահավատ էին, եւ, ի վերջո, ժամանակը չէ՞, որ հայկական կողմը կոշտ հայտարարությամբ հանդես գա՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ քառօրյա պատերազմի օրերին Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Եթե ռազմական գործողությունները շարունակվեն եւ ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը»»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: