Հրդեհ Շիրակի մարզում

Հրդեհ Շիրակի մարզում

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 01.45-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Մայիսյան գյուղի 4-րդ փողոցում` նախկին տնակային դպրոցում:



Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:



ՀՀ ԱԻՆ հաղորդագրության համաձայն՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 02.21-ին, մարվել` 05.15-ին:



Այրվել են փայտե շինության կառուցատարրերը (մոտ 80 քմ):