«Ժողովուրդ». ՊԵԿ-ի առանձին բաժիններ հնարավոր է լուծարվեն

«Ժողովուրդ». ՊԵԿ-ի առանձին բաժիններ հնարավոր է լուծարվեն

«Ժողովուրդը» գրում է. «Մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում նախագահ Վարդան Հարությունյանը կադրային եւ կառուցվածքային լուրջ փոփոխություններ է կատարում: Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ իր պաշտոնից ազատվել է ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Ռոբերտ Գալոյանը: Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ օպերատիվ հետախուզության վարչությունը մի քանի բաժիններ ունի, որոնք, հնարավոր է, լուծարվեն: Վ. Հարությունյանը, մեր տեղեկություններով, դրանք ոչ անհրաժեշտ է գնահատել: ՊԵԿ լրատվական ծառայությունից հաստատեցին Ռոբերտ Գալոյանի ազատման լուրը՝ հավելելով, որ նա ազատվել է իր դիմումի համաձայն եւ նշանակվել է ՊԵԿ նախագահի խորհրդական: Նրան փոխարինել է Գարեգին Առաքելյանը: Մեր հարցին՝ ինչով են պայմանավորված փոփոխությունները, պատասխանեցին, որ որոշակի հստակեցումներ անելուց հետո կպարզաբանեն»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: