«ՀԺ». ՊԵԿ-ը տնտեսվարողներին ստիպելու է ավելի մեծ աշխատավարձ գրել

«ՀԺ». ՊԵԿ-ը տնտեսվարողներին ստիպելու է ավելի մեծ աշխատավարձ գրել

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախատեսվում է, որ 2017 թվականի պետական բյուջեի եկամուտները պետք է զգալիորեն գերազանցեն այս տարվա նույն ցուցանիշը։ Սակայն բյուջեի բացատրագրերում համոզիչ փաստարկներ չկան, թե ինչի հաշվին են աճելու այդ եկամուտները։



Մեր տեղեկություններով, արդեն որոշում է կայացվել, որ պետեկամուտների կոմիտեն պետք է իր ոչ հրապարակային լծակներով ստիպի տնտեսվարողների ավելի մեծ աշխատավարձ գրել, որի արդյունքում մեծանալու են եկամտային հարկի գծով բյուջե գանձվող եկամուտները։ Իսկ «անհնազանդ» գործարարները բնականաբար, կհայտնվեն ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում։ Սա, իհարկե, տեսականորեն կարող է որոշ ժամանակով մեծացնել բյուջեի եկամուտները, սակայն ավելի երկարատեւ կտրվածքով տնտեսական վատթարացող պայմաններում կհանգեցնի գործազրկության աճի եւ եկամտային հարկ վճարողների թվի նվազման։ Ինչն էլ կբերի եկամտային հարկի գծով բյուջեի եկամուտների նվազման»:



Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում