«Ժողովուրդ». Օրենքը պետք է տարընթերցումների տեղիք չտա

«Ժողովուրդ». Օրենքը պետք է տարընթերցումների տեղիք չտա

«Ժողովուրդը» գրում է. «Նոյեմբերի 28-ին Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված առանցքային հարցերից մեկը ՀՀ կառավարության կողմից ներկայացրած «ՀՀ կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծն է: «Ժողովուրդ» օրաթերթն առանձնացրել է ուշագրավ կետերից մեկը: Այսպես՝ 5-րդ հոդվածը սահմանում է կուսակցությունների ստեղծման եւ գործունեության սահմանափակումները: «Արգելվում է այն կուսակցությունների ստեղծումը կամ գործունեությունը, որոնք քարոզում են սահմանադրական կարգի բռնի տապալում կամ բռնություն են կիրառում սահմանադրական կարգը տապալելու նպատակով»: Ի՞նչ է նշանակում «կուսակցության կողմից բռնություն կիրառել» եզրույթը, արդյո՞ք որեւէ կուսակցության մեկ կամ մի քանի անդամների կողմից ինչ-որ մեկի նկատմամբ բռնություն կիրառելը կարող է գնահատվել որպես սահմանադրական կարգը տապալելուն միտված քայլ: Նշենք, որ այս ձեւակերպումը վերցված է ՀՀ Սահմանադրության 46 հոդվածից: Սակայն, ի տարբերություն Սահմանադրության, օրենքը պետք է ավելի առարկայական լինի եւ տարընթերցումների տեղիք չտա: Հավելենք, որ «Կուսակցության մասին» օրենքի այս նախագիծը, որը երկու օր անց կներկայացվի օրենսդիրներին, դեռ ամբողջական չէ»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: