«Իրավունք», Ինքը պապայի ցանկությամբ չի դեպուտատ դառնում. Անդրանիկ Մանուկյանը՝ իր որդու մասին

«Իրավունք», Ինքը պապայի ցանկությամբ չի դեպուտատ դառնում. Անդրանիկ Մանուկյանը՝ իր որդու մասին

«Իրավունք» թերթը գրում է. «Զանգահարեք իմ տղային, հարցրեք։ Ինձ հարցնում եք, ես ի՞նչ պետք է ասեմ»,- այսպես պատասխանեց «Իրավունքին» Ուկրաինայում ՀՀ դեսպան, նախկին պատգամավոր Անդրանիկ Մանուկյանը՝ իր որդու պատգամավոր դառնալու մտադրության մասին «Իրավունք»-ի հարցին:



Ենթադրում ենք Դուք տեղյակ եք, սատարում եք ձեր որդուն:



Իմ տղան հասուն մարդ է, գրագետ, զարգացած, դաստիարակված։ 33 տարեկան է եւ որոշումներ կարող է կայացնել։ Ինքը պապայի ցանկությամբ չի դեպուտատ դառնում։ Պապայի միջնորդությամբ չէ, որ կարող է պատգամավոր դառնալ։ Հայրիկը կցանկանա, որ որդին հաջողություններ ունենա, որ գրում են հայրերը եւ որդիները, մեզ չի վերաբերում (նկատի ունի հոր միջնորդությամբ պատգամավոր դառնալը-խմբ.)։



Անդրանիկ Մանուկյանը, այնուամենայնիվ, չի հերքել իր որդու պատգամավոր դառնալու մասին լուրերը»:



Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում