«Ժողովուրդ». Պարտքերին զուգահեռ ավելացնում են պետական ծախսերը

«Ժողովուրդ». Պարտքերին զուգահեռ ավելացնում են պետական ծախսերը

«Ժողովուրդը» գրում է. «Ամսեամիս աճող պետական պարտքին զուգահեռ հայրենի կառավարությունը ավելացնում է նաեւ պետական ծախսերը` թերեւս մոռանալով պետական բյուջեն լցնելու մասին: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության նախնական տվյալների` 2016 թվականի հունվար-հոկտեմբերին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 931 մլրդ դրամ, իսկ ծախսերը` ավելի քան 1 տրիլիոն 124 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ պետական բյուջեի եկամուտները նվազել են մոտ 9 մլրդ-ով, իսկ ծախսերը, ընդհակառակը, աճել են մոտ 26 մլրդ-ով: Ֆինանսների նախարարությունը ստեղծված իրավիճակի «մեղավոր»-ը համարում է հարկահավաքներին: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության նախնական տվյալների` պետական բյուջեի եկամուտների նվազումը հիմնականում պայմանավորված է հարկային եկամուտների եւ պետական տուրքերի նվազմամբ»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: