«Ժամանակ». ԸՕ տեխնիկական որոշ հարցերի շուրջ պայմանավորվածությունները կրկին կարող են փոխվել. փող չկա

«Ժամանակ». ԸՕ տեխնիկական որոշ հարցերի շուրջ պայմանավորվածությունները կրկին կարող են փոխվել. փող չկա

«Ժամանակ» թերթը գրում է․ «Ընդդիմության, իշխանության, քաղաքացիական հասարակության միջև ամիսներ շարունակվող «4+4+4» ֆորմատով քննարկումները հանգեցին այն կետին, որ ի թիվս այլ նորամուծությունների՝ Իշխանությունը համաձայնեց հրապարակել ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները, տեղամասերի ներսում և դրսում պետք Է տեղադրվեին տեսախցիկներ ընտրությունների ընթացքը վերահսկելու համար։ Սակայն, հիմա պարզվում Է, որ դրսում նկարահանումների համար գումարը չի բավականացնում։ Իսկ իշխանության ներկայացուցիչներին դա բնավ չի մտահոգում։ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ի պատասխան ընդդիմադիրների մտահոգությունների, նշել Է, որ եթե ցանկանում են մնացած տեխնիկական մասն Էլ ապահովվի՝ թող իրենք Էլ գումարները գտնեն»,–գրում է թերթը։



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։