«Ժամանակ». «Ժառանգություն»-ում խմորումները մոտենում են կարևոր հանգրվանի. կփոխվի կուսակցության ղեկավարը

«Ժամանակ». «Ժառանգություն»-ում խմորումները մոտենում են կարևոր հանգրվանի. կփոխվի կուսակցության ղեկավարը

«Ժառանգություն» կուսակցությունում խմորումները մոտենում են կարևոր հանգրվանի։ Կուսակցությունն առաջիկայում գումարելու է համագումար, որի ժամանակ մի քանի կարևոր կուսակցականներ կհայտարարեն կուսակցության շարքելու լքելու կամ անդամակցությունը կախակայելու մասին։ Արմեն Մարտիրոսյանը, որն այս օրերին Սեյրան Օհանյանի և Վարդան Օսկանյանի հետ դաշինք կազմելու շուրջ ակտիվ բանակցությունների մեջ է, ցանկանում է Րաֆֆի Հովհաննիսյանից հետո դառնալ կուսակցության առաջնորդ։ Դեպքերի այսպիսի ընթացքին դեմ է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որը հայտարարել է, թե կուսակցության՝ ընտրություններին դաշինքով մասնակցելու դեպքում կարող է առհասարակ թողնել քաղաքականությունը։ Չի բացառվում, որ համագումարը կուսակցության ղեկավար ընտրի Արմեն Մարտիրոսյանին, որից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն էլ դուրս գա կամ ժամանակավորապես սառեցնի իր գործունեությունը քաղաքականությունից»,–գրում է թերթը։



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։