Արգելափակվել են ավտոմեքենաներ

Արգելափակվել են ավտոմեքենաներ

Դեկտեմբերի 23-ին, ժամը 13.11-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սիփան գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Ալագյազ-Սիփան ավտոճանապարհի 1-ին կմ-ից փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes C200» մակնիշի 34 ZP 736 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Մ.) ավտոմեքենան (1 ուղևոր):



***



Դեկտեմբերի 23-ին, ժամը 03.13-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձորից Վրաստանի Հանրապետություն տանող ճանապարհին՝ թունելում, Վրաստանի Հանրապետության քաղաքացիներն ավտոմեքենայով մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «Nissan March» մակնիշի, «FF722GG» պ/հ (վարորդ՝ Ա. Կ. 1993 թ. ծնված) ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը:



Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան և ուղեկցել հրշեջ փրկարարական ջոկատ: