Հերթական արտոնությունը «Վիկինգ» ՍՊԸ-ին

Հերթական արտոնությունը «Վիկինգ» ՍՊԸ-ին

ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց «ՎԻԿԻՆԳ» ՍՊԸ-ին տրամադրել իր կողմից ներմուծվող որոշակի ապրանքների ԱԱՀ-ի վճարումը երեք տարի ժամկետվ հետաձգելու արտոնություն։ Նախարարը դա հիմնավորեց նրանով, որ ընկերությունը ներկայացրել է շուրջ 760 մլն դրամի ներդրումային ծրագիր, և դրա արդյունքում ստեղծվելու են նոր աշխատատեղեր։ 



«Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ՎԻԿԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2016 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2017 թվականի մայիսի 1-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է՝ ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով»,- նշված է որոշման նախագծում։ Որոշումն ընդունվեց միաձայն։



Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ ևս Կառավարությունը կրկին Կարայանի առաջարկով «Վիկինգ» ՍՊԸ-ին նմանատիպ արտոնություն էր տրամադրել և կրկին նույն հիմնավորմամբ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ