Պատճառն ինքներդ ասեք (լրագրային շանսոն)

Պատճառն ինքներդ ասեք (լրագրային շանսոն)

Վարչապետը գնում է Մոսկվա, Մեդվեդևի հետ է շուլուխներ անում` մի փոքրիկ ծանուցում ենք տալիս և վերջ: Վարչապետը գնում է Գյումրի, շուլուխով երկու բառ է ասում` մի շաբաթ է` այդ մասին ենք խոսում:



***



Րաֆֆի Հովհաննիսյանը միակ ընդդիմադիր գործիչն է, որին հաջողվել է հավասար, իսկ որոշ հաշվարկներով էլ ավելի քվե ստանալ ընտրված նախագահից: Պատճառը ո՞րն է, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը դաշինք կազմելու փոխարեն, ինքն է դաշինք փնտրում:



***



Համբոն Գիքորին տարավ Թիֆլիս, որ մարդ դառնա: Ինչո՞ւ են հայտնի ՀՀԿ-ականներն իրենց երեխաներին տանում «Ծառուկյանի» դաշինք:



***



ՀՀ դեռ գործող ԱԺ-ն, բանուգործը թողած, առաջիկա ընտրությունների հարցերն է դնում-վերցնում: Այնպես են խոսում նոր ԱԺ-ի հոգսերից, ասես էլի իրենք են լինելու այնտեղ:



Առայժմ` այսքանը:



Էդիկ Անդրեասյան