Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն

ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը գրառում է կատարել  ֆեյսբուքյան իր էջում և նշել, որ երեկ տեղի ունեցած Մոսկվա-Երևան  ավտոբուսի վթարից տուժածները ստանում են բուժօգնություն․ «Փետրվարի 15-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Կուշևսկայա քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած ՀՀ 2 քաղաքացին` վարորդ Ռ.Պ.-ն (ծնվ. 1953թ.) և ուղևոր Ք.Մ.-ն (ծնվ.` 1968թ.) հոսպիտալացվել են Կուշևսկայայի կենտրոնական շրջանային հիվանդանոց։



Հիվանդանոցի գլխավոր բժշկի փոխանցմամբ` իրականացված հետազոտությունների արդյունքում վարորդի մոտ ախտորոշվել է կողերի և սրունքների զույգ ոսկրերի բազմաբեկոր կոտրվածքներ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։ Մյուս տուժողի վիճակը միջին ծանրության է։ Նրա մոտ ախտորոշվել է սրունքի զույգ ոսկրերի կոտրվածք և գլխուղեղի ցնցում։



Վթարից տուժածներն ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն»։



Հիշեցնենք, որ երեկ հերթական վթարն է տեղի ունեցել Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսներից մեկի հետ։ Ավտոբուսում եղել են 9 ուղեւորներ: Բոլորը՝ ՀՀ քաղաքացիներ: