Ռուսաստանը և ԱՄՆ-ը պետք է դադարեն ողջ աշխարհը վախեցնել. Սերգեյ Շոյգու

Ռուսաստանը և ԱՄՆ-ը պետք է դադարեն ողջ աշխարհը վախեցնել. Սերգեյ Շոյգու

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն համարում է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը կարող են համագործակցություն սկսել սիրիական Ռաքքայում՝ համատեղ գործողությունների մշակումով: Այդ մասին նա հայտարարել է՝ պատասխանելով II Համառուսական երիտասարդական ֆորումի մասնակիցների հարցերին:



«Մեր խնդիրն է՝ համատեղել ջանքերը: Դրա համար մենք ունենք բոլոր հնարավորությունները: Մեր հակառակորդը մեկն է՝ միջազգային ահաբեկչությունը: Մենք և ամերիկացիները հենց ահաբեկչությունն ենք համարում մեր հակառակորդը»,- ասել է Շոյգուն՝ միևնույն ժամանակ հիշեցնելով ՌԴ նախագահի խոսքն այն մասին, որ ահաբեկչությանը միայնակ հաղթել հնարավոր չէ: 



«Պետք է դադարենք մեզնով ողջ աշխարհը վախեցնել և սկսենք հանգիստ, կառուցողաբար, հետևողականորեն աշխատել մեր հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, որպեսզի դրանք հասցվեն գոնե այն մակարդակին որ կար սրանից 5-8 տարի առաջ»,- ասել է նախարարը: