ԱՄՆ-ն նախատեսում է նոր զորակազմ ուղարկել Սիրիա

ԱՄՆ-ն նախատեսում է նոր զորակազմ ուղարկել Սիրիա

Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, Միացյալ Նահանգները նախատեսում են առաջիկայում նոր զորակազմ ուղարկել Սիրիա, որը բաղկացած կլինի 1000 զինվորականից:



Միաժամանակ նաեւ Միացյալ Նահանգները վերահաստատել է Սիրիական հակամարտությունը դիվանագիտական խաղաղ ճանապարհով լուծելու իր հանձնառությունը: Պարբերականը գրում է, որ նոր զորակազմի թվաքանակի հարցը արդեն համաձայնեցվել է նախագահ Դոնալդ Թրամփի եւ Պնախարար Ջեյմս Մետիսի կողմից:



Այս հավելումով արդեն ամերիկյան զինված ուժերը կունենան երբեւէ Սիրիայում ամենից մեծ զորակազմը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռաքքայում տեղակայվել էին ամերիկյան հրետանային համակարգեր: