Պուտինը խոսել է Հայաստանի ապագայի իր տեսլականի մասին

Պուտինը խոսել է Հայաստանի ապագայի իր տեսլականի մասին

Ռուսաստանը պատրաստ է առավելագույն ջանքեր դնել, որպես միջնորդ, հանուն ռեգիոնալ հակամարտությունների կարգավորման: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը` Ռուսաստանում ՀՀ նոր դեսպան Վարդան Տողանյանի` հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը: Ըստ հաղորդման, Պուտինը խոսել է Հայաստանի եւ Ռուսաստանի` ներկայումս ունեցած բարձր մակարդակի հարաբերությունների մասին եւ ներկայացրել կայուն, զարգացող, դինամիկ եւ խաղաղ Հայաստան տեսնելու Մոսկվայի ունեցած տեսլականը: