Թրամփի մեղադրանքները Օբամայի հասցեին չեն հաստատվում

Թրամփի մեղադրանքները Օբամայի հասցեին չեն հաստատվում

ԱՄՆ սենատի հետախուզության հարցերով կոմիտեն նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի շտաբ-բնակարանը գաղտնալսելու փաստեր չի հայտնաբերել, իրենց համատեղ հայտարարության մեջ նշել են կոմիտեի նախագահ Ռիչարդ բերրը և փոխնախագահ մարկ Ուորները: 



«Հիմնվելով մեզ հասանելի տեղեկությունների վրա, մենք փաստեր չենք տեսնում հօգուտ այն բանի, որ Trump Tower-ը պետական որևէ կազմակերպության կողմից գաղտնալսման օբյեկտ է դարձել ԱՄՆ 2016թ. նախագահական ընտրություններից առաջ կամ դրանից հետո»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ:



Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նախագահական ընտրությունների քարոզարշավի փուլում Նախագահ Օբաման հրահանգել է գաղտնալսել իր շտաբ-բնակարանը Նյու Յորքում: