Թուրքիան արգելել է ռուսական անմաքս ցորենի և եգիպտացորենի ներկրումը

Թուրքիան արգելել է ռուսական անմաքս ցորենի և եգիպտացորենի ներկրումը

Թուրքական իշխանությունները արգելել են Ռուսաստանից անմաքս ցորենի եւ եգիպտացորենի մատակարարումը երկրի տարածք: Այս մասին հայտնում է «РБК»-ն:



Նշվում է, որ Թուրքիան իր գնումների ծավալով երկրորդ տեղում է Եգիպտոսից հետո, որ գնում է ցորեն Ռուսաստանից: Ըստ Անկարայի որոշման, ներկայումս մաքսատուրքը կգանձվի 130%-ի չափով, որը դարձնում է մատակարարումը անհնարին:



Այս որոշումն արդեն իսկ անհանգստացրել է ռուսական կողմին, քանի որ ըստ էության Մոսկվան զրկվում է տարեկան երկու միլիոն տոննա ցորենի գնորդից: Ռուսական կողմից փորձագետները նշում են, որ սա կարող է լինել Անկարայի պատասխանը Մոսկվային թուրքական պարենային էմբարգոն դեռեւս ուժի մեջ պահելու դիմաց, քանի որ ռուս-թուրքական հարաբերությունների նորմալացումը այս փուլում վերաբերվում են միայն քաղաքական ոլորտին եւ տնտեսական էմբարգոների բաղադրիչը դեռ պահպանվում է: