Իսրայելական ինքնաթիռները ենթարկվել են հրթիռային հարձակման

Իսրայելական ինքնաթիռները ենթարկվել են հրթիռային հարձակման

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, իսրայելական ռազմական ավիացիայի ուժերին պատկանող ինքնաթիռները ենթարկվել են հրթիռային հարձակման Սիրիայի տարածքից այն ժամանակ, երբ հերթական ռմբահարումն են իրականացրել Սիրիայի տարածքում գտնվող գրոհայինների հենակետերի վրա:



Իսրայելական ռազմական գերատեսչությունը հայտարարել է, որ բարեբախտաբար կորուստներ չունի: Իսրայելական ՀՕՊ համակարգերը կարողացել են որսալ եւ ոչնչացնել հրթիռները:



Իսրայելական պաշտպանական գերատեսչությունը նաեւ մանրամասնել է, որ հրթիռակոծումը իրականացվել է Ասադի զորքերի կողմից: