Մեր դարդն ու ցավը չի կտրվել՝ որտեղ կհուղարկավորեն․ Հաց բերողի եղբայր

Մեր դարդն ու ցավը չի կտրվել՝ որտեղ կհուղարկավորեն․ Հաց բերողի եղբայր

Քիչ առաջ Արթուր Սարգսյանի եղբոր՝ Արսեն Սարգսյանի ընկերը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը քիչ առաջ զրուցել է Արսենի հետ, վերջինս հայտնել է, որ իրենք անձամբ չեն դիմել պաշտպանության նախարարություն՝ Արթուրին Եռաբլուրում հուղարկավորելու համար․ «Արսենն ասաց, որ Արթուրի ընկերներն են դիմել ՊՆ այդ հարցով, բայց մերժում են ստացել։ Նաեւ ասաց, որ իրենք անձամբ չեն դիմել, կոպիտ ասած՝ իրենց դարդն ու ցավը չի կտրվել՝ որտեղ կհուղարկավորեն»։



Ընկերոջ փոխանցմամբ՝ ոչ մի միջազգային դիտորդ չի եկել դատաբժշկական փորձաքննության: Այս պահին Արթուր Սարգսյանին դիահերձում են։ Իսկ հոգեհանգստի օրը դեռ չի որոշվել: