Ձյան ու ցեխակույտի մեջ 10-ից ավելի մեքենաներ են արգելափակվել

Ձյան ու ցեխակույտի մեջ 10-ից ավելի մեքենաներ են արգելափակվել

Մարտի 19-ին, ժամը 04:03-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարոտ-Ջամշլու ավտճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ «Opel» մակնիշի 34 AA 668 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Բ.) Գեղարոտ-Ջամշլու ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում արգելափակվել է ձյան շերտում:



Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից (5 ուղեւոր):



***



Մարտի 19-ին, ժամը 03:34-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան է արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ «վազ 21-099» մակնիշի 35 FC 799 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Բ. Ա.) եւ եւս 2 ավտոմեքենա արգելափակվել են Սարալանջ գյուղի սկզբնամասում:



Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից (10 ուղեւոր):



***



Մարտի 19-ին, ժամը 02:19-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երեւան ավտոճանապարհին իր վարած ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երեւան հատվածի 9-րդ կմ-ին «DAEWOO» մակնիշի 35 FX 926 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Գ.) եւ 2 ուղեւոր՝ Իրանի քաղաքացիներ, կորցրել է կառավարումը եւ հայտնվել ցեխակույտի մեջ:



Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:



***



Մարտի 19-ին, ժամը 01:41-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի ավտճանապարհին «Infiniti» մակնիշի ավտոմեքենայի անվադողերը ամառային լինելու պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Ծիլքար գյուղի գազալցակայանի մոտից «infiniti» մակնիշի 50 DZ 550 համարանիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Կ. Ա.-ին) եւ իր 3 ուղեւորներին տեղափոխել են հրշեջ փրկարարական ջոկատ:



***



Մարտի 19-ին, ժամը 00:38-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Կողբ գյուղի «Սլուլակ» կոչվող թաղամասում հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարնեի օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:



Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:



***



Մարտի 18-ին, ժամը 23:06-ին ահազանգ է ստացվել, որ Ալագյազ-Գեղարոտ ավտճանապարհին «Nissan Cefiro» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Փրկարարներն ավտոճանապարհի 6-րդ կմ-ի հատվածում ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:



***



Մարտի 18-ին, ժամը 22:55-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի հանրապետության քաղաքացի Փիթեր Շմիտը իր վարած «Mazda» մակնիշի թեթեւ մարդատար ավտոմեքենայով Վրաստանի Հանրապետության Ժդանովական գյուղի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն: Տուժածներ չկան:



Ահազանգը փոխանցվել է ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի ՃԿԿ օպերատիվ հերթափոխի հրահանգչին:



***



Մարտի 18-ին, ժամը 22:40-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երիտասարդական թաղամասում՝ «Մալի բազար» կոչվող տարածքի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել ցեխակույտում (ավտոմեքենայում կա ուղեւոր). անհրաժեշտ է օգնություն:



Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:



Փրկարարները քաղաքային զբոսայգու մոտակայքից արգելափակումից դուրս են բերել «LADA-21099» մակնիշի 34 ZV 263 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Մ., 1 ուղեւոր):



***



Մարտի 18-ին, ժամը 19։37-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ավտոմեքենան դաշտում ձնակույտի մեջ արգելափակվել է. անրաժեշտ է փրկարարների օգնությունը։



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Փրկարարները մոտ 14 կմ դեպի հյուսիս դաշտամիջյան ճանապարհից արգելափակումից դուրս են բերել «LEXUS 470» մակնիշի 72 GX 072 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շ. Ս., 4 ուղեւոր)։



***



Մարտի 18-ին, ժամը 19:30-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկի ջրվեժ տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. Դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Փրկարարները Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Չարենցի փողոցից արգելափակումից դուրս են բերել «Toyota Prado» մակնիշի 03 SL 382 համարանիշով (վարորդ՝ Վ. Կ.) եւ «Subaru Forester» մակնիշի 35 SR 407 համարանիշով (վարորդ՝ Մ. Բ.) ավտոմեքենաները (8 ուղեւոր):