Թուրքիայում ընդդիմադիր թերթերի դեմ հալածանքը նոր թափ է ստանում

Թուրքիայում ընդդիմադիր թերթերի դեմ հալածանքը նոր թափ է ստանում

Թուրքիայի դատախազությունը մեղադրական եզրակացություններ է կայացրել Cumhuriyet ընդդիմադիր թերթի 19 աշխատակիցների նկատմամբ: Նրանք մեղադրվում են Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությանը և իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանը մաս կազմելու մեջ, տեղեկացնում է Hurriyet



Գլխավոր մեղադրյլ է համարվում ընդդիմադիր թերթի արդեն նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը, որի նշանակումից հետո դատախազության վարկածով թերթն սկսել է պաշտպանել ահաբեկչական կառույցներին և սևացնել երկրի նախագահին ու կառավարությանը: