Ոսկին համաշխարհային շուկայում էժանացել է մոտ երկու դոլարով

Ոսկին համաշխարհային շուկայում էժանացել է մոտ երկու դոլարով

 



Dow Jones-ի ինդեքսը ամերիկյան ֆոնդային բորսայում աճել է 0,19% եւ գտնվում է 20 689,24 կետում։ S&P 500-ի դեպքում աճը կազմում է 0,06% եւ ներկայումս ցուցիչը գտնվում է 2 360,16 կետում։ Nasdaq-ի ցուցիչի աճը կազմել է 0,07% եւ գտնվում է 5 898,61 նիշի վրա;



Եվրոպայում, բրիտանական FTSE 100 ինդեքսը աճել է 0,54% եւ գտնվում է 7 321,82 կետում, գերմանական DAX-ի աճը կազմում է 0,21% եւ ցուցիչը գտնվում է 12 282,34 կետում։ Ֆրանսիական CAC 40-ն այսօր աճել է 0,30% եւ ցուցիչը գտնվում է 5 101,13 նիշի վրա։



COMEX բորսայում ոսկու մեկ ունցիան էժանացել է 1,50 դոլարով եւ կազմում է 1 256,90 դոլար, իսկ արծաթի մեկ ունցիան էժանացել է 0,06 դոլար եւ կազմում է 18,26 ԱՄՆ դոլար;