Պորտուգալիայում հրավառության պայթուցիկների ֆաբրիկայի պայթյունից չորս մարդ է զոհվել

Պորտուգալիայում հրավառության պայթուցիկների ֆաբրիկայի պայթյունից չորս մարդ է զոհվել

Առնվազն չորս մարդ է զոհվել Պորտուգլիայում տոնական հրավառությունների համար նախատեսված պայթուցիկների ֆաբրիկայի պայթյունի հետեւանքով; Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը։



Միջադեպը տեղի է ունեցել Լամեգու քաղաքից ոչ հեռու, Ավոյնիշ շրջանում։ Հաղորդվում է, որ երեք մարդ էլ համարվում է անհետ կորած:



Հստակ տվյալներ չեն եղել, թե ֆաբրիկայում այդ պահին քանի հոգի է եղել։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում; Դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու իրավապահները։



Տուժածներին տեղափոխել են մոտակա հոսպիտալներ;