Պետերբուրգյան ահաբեկչության գործով արդեն վեց ձերբակալված կա

Պետերբուրգյան ահաբեկչության գործով արդեն վեց ձերբակալված կա

Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչության գործով արդեն կա վեց ձերբակալված: Վերջիններս Միջին Ասիայի ռեգիոնից են եւ մեղադրվում են ահաբեկչությանն աջակցելու մեջ: Ինչպես հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, իրականացված հատուկ գործողություններին մասնակցել են ՌԴ Քննչական կոմիտեի, ԱԴԾ եւ Ռոսգվարդիայի հատուկ ստորաբաժանումները:



Կասկածյալները հավաքագրվել են դեռ 2015-ին Ջըբհատ ան Նուսրա եւ ԻՊ խմբավորումների ներկայացուցիչների կողմից: Ներկայումս իրականացվում են խուզարկություններ, ստուգվում է վերջիններիս շփման շրջանակը: Հայտնաբերված իսլամիստական գրականությունը եւ այլ նյութեր եւ իրեր առգրավվել են։